Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան:

Լնդերից արյունահոսություն

Ուժեղ սթրես ապրող մարդկանց մոտ մեծ է պարադոնտի եւ լնդերի արյունահոսության վտանգը: Industrial Psychiatry Journal-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ սթրեսը նաեւ ազդում է իմունային համակարգի վրա, որի ընկճվելու արդյունքում մանրէները հեշտությամբ են ներթափանցում լնդեր եւ վարակ ու արյունահոսություն առաջացնում:

Պզուկներ

Ըստ հետազոտության, որը հրապարակվել է Acta Dermato Venereologica ամսագրում, սթրեսն ավելացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները, ինչի արդյունքում դեմքին կարող են պզուկներ կամ սեւ կետեր ի հայտ գալ:

Մաշկային քոր

Inflammation and Energy Drug Targets ամսագրի հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկական քոր ունեցող մարդիկ հաճախ սթրեսի բարձր մակարդակ են ունենում: Սթրեսը նաեւ մեծացնում է մաշկային խնդիրների զարգացման վտանգը, օրինակ՝ էկզեմայի եւ դերմատիտի:

Ցավ ծնոտում

Orofacial Pain ամսագրի հրապարակման համաձայն՝ ծնոտում ցավը կարող է քնի մեջ ատամները կրճտացնելու հետեւանք լինել: Իսկ այս խանգարումը, իր հերթին, առաջանում է ուժեղ սթրեսի ժամանակ:

Ցավ ստամոքսում

Սթրեսն ու տագնապալից իրավիճակը երբեմն արտահայտվում է ստամոքսում ցավով, առաջացնում է գլխացավ, նաեւ` անքնություն: Այս մասին ասված է Mental Health in Family Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունում: Սակայն, եթե ստամոքսում ցավը մշտական բնույթ է կրում, անպայման դիմել մասնագետի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. HealthVesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ